Մշակույթ

Նարեկ Ավետիսյանի SIMULACRUM- ը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Փիլիսոփայություն, գեղագիտություն և վարպետություն. նկարիչ, արվեստաբան Նարեկ Ավետիսյանն այս ամենը փորձել է համատեղել մեկ նախագծում, որը կոչվում է «SIMULACRUM»։

XVII դարի հոլանդացի նկարիչ Յան Վերմերի «Մարգարտե ականջողով աղջիկը» կտավի 33 ձևափոխություններն աշխարհի ամեհայտնի նկարիչների ոճով. անցյալի մշակությանի շերտերի վերաձևումներով , ժամանակակից արվեստի տեսքով   արդեն, մատուցված նոր խոսք և նոր գեղագիտություն։ Ահա թե ինչ կարելի է ընդհանուր առմամբ ասել Նարեկ Ավետիսյանի նախագծի մասին։

«SIMULACRUM» նախագիծը  երեք անգամ ներկայացվել է Երևանում, «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի օժանդակությամբ նաև Ժնևում և Վարշավայում: Վարշավայի ցուցադրությունից հետո հունվարի 25-ին այն տեղափոխվեց նաև Բեռլին:
Գերմանիայում անգլերենով և գերմաներենով հրատարակվել է ցուցադրությանը նվիրված պատկերագիրք: Նախագծին բուռն արձագանքել են տեղական լրատվամիջոցները:
Ձեռք են բերվել բազմաթիվ պայմանավորվածություններ, որի արդյունքում Նարեկ Ավետիսյանի «SIMULACRUM» նախագիծը կցուցադրվի Գերմանիայի տարբեր քաղաքներում:
Հայ նկարիչը ստացել է անգամ արվեստի բուհերում դասավանդելու  առաջարկներ: Արվեստի տարբեր դարաշրջաններն ու մշակույթի  տարբեր շերտերը մեկ ամբողջությամբ ներկայացնելու գաղափարը ոգևորել է հատկապես  արվեստի բուհերի ուսանողներին և դասախոսների։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button