ԿարևորՄիջազգային

Տեղի է ունեցել Ջոն Քերիի երդմնակալության արարողությունը

ԱՄՆ-ում տեղի է ունեցել նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերիի երդմնակալության արարողությունը: Նա արդեն պաշտոնավարում է մոտ մեկ շաբաթ, սակայն հանրության առաջ երդում է տվել չորեքշաբթի: Արարողությանը մասնակցել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, իսկ Աստվածաշունչը, որի վրա երդվել է Քերին, պահել է նրա կինը՝ Թերեզան։ Երդմնակալության արարողությանը մասնակցել են նաև սենատորներ։ Բայդենն իր ելույթում նշել է, որ Քերին իր ընկերն է և ուրախ է այդ պաշտոնում նրա նշանակման համար:

Նա վստահություն է հայտնել, որ Քերրին լավագույնս կարող է ԱՄՆ հետաքրքրությունները ներկայացնել աշխարհում: Քերրին շնորհակալություն է հայտնել Բայդենին, ապա կատակել, ասելով, որ շատ է մասնակցել երդմնակալության արարողությունների, սակայն երդվելը հաճելի է։ «Այս աշխատանքն ընդունեցի, քանի որ ցանկանում եմ աշխատել խաղաղության համար»,-ասել է Քերին՝ նշելով, որ վճռական է ահաբեկչության դեմ պայքարում։ Նա միաժամանակ ընդգծել է՝ «ԱՄՆ-ի համար նահանջելու ժամանակը չէ, մենք պետք է առաջնորդ մնանք»:

Թողնել պատասխան

Back to top button