Մշակութային ողբերգությունը` Սամվել Կարապետյանի «Ջուղա» ֆիլմում


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
2006-ին հուշարձանագետ Սամվել Կարապետյանը պատրաստել է Ջուղայի մասին պատմող 20 րոպե տևողությամբ ֆիլմ, որը ներկայացնում է պատմական Ջուղայի պատմությունը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի իշխանությունների կողմից գերեզմանոցի ոչնչացումը: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նաև նշել է, որ մենք հոգատար չենք մեր հուշարձանների հանդեպ, որքան Իրանի իշխանությունները:
Սա հեղինակի երկրորդ ֆիլմն է, որը նկարահանվել է 2006 թվականին: Սցենարի հեղինակը ինքը` Սամվել Կարապետյանն է, ռեժիսորը` որդին` Տիրան Կարապետյանը: Ֆիլմի համար հատուկ երաժշտություն չի գրվել, այլ օգտվել են ֆիլմի բովանդակությանը համապատասխանող երաժշտություններից: 20 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմը 2007 թվականին շահել է նախագահի մրցանակ:
Հուշարձանագետը և ավելացրեց, որ Ֆիլմը ոչ միայն մշակութային է, այլ նաև քաղաքական: 2007 թվականին ԱԺ –ի նախագահի նախաձեռնությամբ ֆիլմը ցուցադրվել է Եվրոխորհրդի պատվիրակության համար: Վերջիններիս կողմից ֆիլմը հավանության է արժանացել և նրանք տարել ու ցուցադրել են Ստրասբուրգում, որի արդյունքում մի քանի երկրների պատգամավորներ Ադրբեջանը որակել են բարբարոս երկիր: