Քաղաքական

Մահացել է Միավորված կոմկուսի ղեկավար Յուրի Մանուկյանը

Երկարատեւ հիվանդությունից հետո այսօր վախճանվել է ԱԺ առաջին գումարման պատգամավոր, Հայաստանի Միավորված կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Յուրի Մանուկյանը։

Նա խորհրդարանում ՀԿԿ խմբակցության անդամն էր, սակայն 2001 թ.  ներկուսակցական հակասությունների արդյունքում հեռացվեց կուսակցությունից, իսկ մեկ տարի անց Խորհրդային Հայաստանի վերջին գումարման Գերագույն խորհրդի ղեկավար Հրանտ Ոսկանյանի հետ միասին ստեղծեց Նորացված կոմունիստական կուսակցությունը։ 200 3թ. նա ստեղծեց Միավորված կոմկուսը, որը ղեկավարում էր մինչեւ մի մահը։

Ցուցադրել ավելի
Back to top button