ԿարևորՄշակույթ

Մահացել է Հովհաննես Գրիգորյանը

Այսօր առավոտյան մահացել է բանաստեղծ, ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանը: Նա ծնվել էր 1945 թվականից, Գրողների միության անդամ է 1975-ից: Բազմաթիվ ժողովածուների հեղինակ է: Արժանացել է մի շարք մրցանակների` ՀԼԿԵՄ մրցանակի դափնեկիր, Ավ. Իսահակյանի անվան գրական մրցանակ, Վահագն մրցանակի դափնեկիր, Արցախի պետական մրցանակ… 1998թ. պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Բանաստեղծը տառապում էր քաղցկեղով, նախորդ տարի բուժում ստացավ Իսրայելի հատուկ մասնագիտացված բուժհաստատությունում: 2010-ին հրատարակվեց նրա` «Երբեք չմեռնես-ահա թե ինչ կասեմ քեզ» ժողովածուն: 2011-ին այդ գրքի համար Հովհաննես Գրիգորյանն արժանացավ ՀՀ պետական մրցանակի գրականության և հրապարակախոսության ոլորտում:

Թողնել պատասխան

Back to top button