ԿարևորՄիջազգային

Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր չէ արագ եւ հեշտ լուծել, ասում է Ռուսաստանի խորհրդարանի նախագահը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խոչընդոտը հանրաքվեի անցկացումն է, որը լուծելի է, հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը։

«Հակամարտությունը շատ է խորացել, որպեսզի հնարավոր լինի այն արագ եւ հեշտորեն լուծել»,- Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ նշել է նա։

Ըստ «Ռոսբալտի»՝ Ռուսաստանի ՊԴ նախագահը չի համաձայնել ֆրանսիացի խորհրդարանականներից մեկի այն գնահատականին, թե Մեդվեդեւ- Ալիեւ- Սարգսյան բանակցությունները ձախողվել են։

Նարիշկինն ընդգծել է, որ իրավիճակին պետք է իրատեսորեն նայել եւ ճիշտ չէ ակնկալել հակամարտության շուտափույթ կարգավորում։

Back to top button