Քաղաքական

Հայաստանը կունենա Արդարադատության ակադեմի. հաշվի է առնված եվրոպական փորձը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Ազգային ժողովում այսօր  ի թիվս այլ օրինագծերի առանձին քննարկման առարկա դարձավ կառավարության կողմից ներկայացված «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի նախագիծը, ըստ որի մեր երկրում կձևավորվի փաստացի հետբուհական կրթական հաստատություն` հատուկ դատական և դատախազական համակարգի ներկյացուցիչների համար: Դեռևս որպես այդպիսին  Արդարադատության ակադեմիա պետականորեն գրանցված չէ, սակայն, մյուս կողմից արդեն կա այն շենքը, որտեղ կգործի նոր հաստատությունը:
Ըստ  արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի՝ ակադեմիայի գործունեության հիմնական նպատակներն են դատական և դատախազական համակարգերի ներկայացուցիչների, ինչպես նաև դատավորների եւ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց համապատասխան պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների և ունակությունների ձեւավորումը, գիտելիքների ընդլայնումը և կատարելագործումը:
Բացի դրանից՝ ներկայացված նախագիծը ուղղված է ոլորտում առկա խնդիրների լուծմանը։

Ըստ նախարարի՝ բուհական կրթական մակարդակը ոչ միշտ է ապահավում անհրաժեշտ մասնագիտական ունակությունները և կարիք է ծագում լրացնել այդ բացը։ Ոլորտը կարիք ունի միասնական քաղաքականության և այս օրենքի նախագծով փաստացի միավորվելու են դատական և դատախազական դպրոցները, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ օգտագործել առկա ռեսուրսները: Այս հարցում հաշվի է առնվել եվրոպական փորձը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button