Քաղաքական

Ընտրությունը թամաշա կամ ֆուտբոլային հանդիպում չէ, ասել է Սերժ Սարգսյանը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր քարոզրաշավի ընթացքում հանդիպել է մայրաքաղաքի Արաբկիր համայնքի ընտրողների հետ։ Հանդիպման վայրը Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների  գիտահետազոտական ինստիտուտն էր։

Նախագահի թեկնածուն անդրադարձել է քարոզրաշավի ընթացքին՝ նշելով, որ չնայած լարվածությանը այն կենաց մահու կռվի չի վերածվում։

Ինդ վերաբերում է այն խոսակցություններին, թե այս ընտրությունները հետաքրքիր չեն, ապա շատ լավ է, նշել է Սերժ Սարգսյանը, քանի որ ընտրությունը թամաշա կամ ֆուտբոլային հանդիպում չէ, ժողովրդի ապագան որոշող կարեւոր իրադարձություն է, որին պետք է ավելի լուրջ մոտենալ։

Ցուցադրել ավելի
Back to top button