ԿարևորՔաղաքական

Էթիկայի հանձնաժողովի ղեկավարումը ՀԱԿ- ից անցավ ՀՀԿ- ին

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր հաստատել է էթիկայի հանձնաժողովի նոր կազմը։ Այն այս նստաշրջանում, կանոնակարգի համաձայն, ղեկավարելու է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը։ Հանձնաժողովի նախագահ հաստատվել է ՀՀԿ խմբակցության անդամ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։

Հանձնաժողովում իր ներկայացուցչին փոխել է նաեւ ՀԱԿ- ը։ Նիկոլ Փաշինյանին կփոխարինի Լյուդմիլա Սարգսյանը։ Հանձնաժողովում ԲՀԿ- ն կներկայացնի Վահան Բաբայանը, ՕԵԿ- ը՝ Հովհաննես Մարգարյանը, ՀՅԴ- ն՝ Վահան Հովհաննիսյանը եւ «Ժառանգությունը»՝ Թեւան Պողոսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button