Քաղաքական

Արմեն Բադալյան.Ֆավորիտը գործող նախագահն է

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Քարոզարշավի ընթացքը ցույց է տալիս, որ ֆավորիտը գործող նախագահ Սերժ Սարգսյանն է և նա էլ ընտրվելու է փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքում, համոզված է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Նրա կարծիքով ոչ հացադուլն է ազդում հայ հասարակության վրա, որ ձեռքով բարևելն ու վարսավիրանոցում հրապարակավ մազ կտրելը, ոչ հարվարդյան համալսարանի տերմիններով ծրագրային դրույթներ ներկայացնելը և ոչ էլ թեկնածուներից որևէ մեկի դեմ մահափորձ ձեռնարկելը:
Պետք է հաշվի առնել, որ մենք ասիական ժողովուրդ ենք և այստեղ ամեն ինչ արդեն կանխորոշված է,- ասում է քաղտեխնոլոգը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button