Քաղաքական

Արամ Հարությանն սկսել է իր մեկօրյա հացադուլը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը ինչպես և խոստացել էր, ընտրություններից 10 օր առաջ ԿԸՀ-ի դիմաց մեկօրյա հացադուլից հետո հանելու է իր թեկնածությունը: Այսօրվանից սկսվում է նրա մեկօրյա հացադուլը, որի միջոցով նա փորձելու է վերջին անգամ գրավել մյուս թեկնածուների ուշադրությունը, որպեսզի նրանք ևս հետևեն իր քայլին: Ընդհանուր առմամբ համարելով, որ իր քարոզարշավը ծառայել է նպատակին` նախագահի թեկնածուն հավաստիացրել է, որ 8 մլն ընտրագրավը իր կյանքում ծախսած ամենանպատակային գումարն է:

Թողնել պատասխան

Back to top button