Քաղաքական
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը խոսում է ընտրախախտումների մասին


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը ահազանգում է քարոզարշավի ընթացքում արձանագրված ընտրախախտումների մասին: Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի իրավաբան Կարեն Մեժլումյանն ու մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն այսօր ամփոփել են արձանագրված խախտումներն ու նշել, որ դրանք վերացնելու կոչով մեկ անգամ ևս դիմում են երկրի իշխանություններին ու ԿԸՀ-ին, այլապես Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը հանդես կգա քաղաքական գնահատականով, ինչը ենթադրում է նաև քաղաքական գործողություններ: