ԿարևորՔաղաքական

«Նժդեհը գնահատական տալու իրավունք ունի, դուք՝ ոչ». Հովիկ Աբրահամյանը Ռուբեն Հակոբյանին

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կառավարությանն ուղղված իր հարցը սկսեց երեկ հնչեցրած հայտարարությունից: Երեկ նա խոսել էր նախընտրական գործընթացի մասին ու իշխանություններին հորդորել  գործով հավատարիմ մնալ ազատ ու արդար ընտրություններ կազմակերպելու խոստումներին։ Իսկ հարցը, որ հետաքրքում էր Ռուբեն Հակոբյանին, անձնագրային տվայալների հավաքմանն էր վերաբերում, ինչը, Հակոբյանի խոսքով, արձանագրում են  Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի անդամներն իրենց մարզային այցելությունների ընթացքում։

«Այդպիսի արջի ծառայություններ մեզ պետք չեն»,-  արձագանքելով հարցին՝ ասաց  վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով՝ գործադիր իշխանության բոլոր օղակներին հստակ հանձնարարականներ են տրված բացառելու նման դեպքերը և պատժելու մեղավորներին:
Մի հարց էլ Դաշնակցությունից Աղվան Վարդանյանն էր խոստացել այսօր տալ կառավարությունը: Խոսքն այս դեպքում Սյունիքի մարզի մոտ 50 հազար հեկտար արոտավայրերը իրանական կողմին  վարձակալության տալու հնարավոր գործարքի  մասին է: Հայտարարությունը հնչեցնելուց հետո երեկ  տարածքային կառավարման նախարարությունը պարզաբանում էր տվել, որ իրավական որևէ գործընթաց չկա:

Աղվան Վարդանյանը կառավարությունից պարզաբանում այնուամենայնիվ ակնկալում էր: Տարածքային կառավարման նախարարը հացուպատասխանի ժամին  ներկա չէր, նրա փոխարեն արդարադատության նախարար Հրայր Թովմասնայնանն արձագանքեց՝ երկրորդելով, որ իրավական գործընթաց չկա։

Ի դեպ՝ կառավարություն- ԱԺ հարցուպատասխանից այսօր նաև իմացանք, որ Տավուշի մարզպետարանի աշխատակիցը, ում մեղքով պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ժամանակին չի ստացել իր պատգամավորական հարցման պատասխանը, ենթարկվել է կարգապահական տույժի:

Դրա մասին նույնպես հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց  ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Թողնել պատասխան

Back to top button