Մշակույթ

Մեկնարկեցին Քուվեյթի մշակույթի օրերը (ֆոտոշարք)

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Հայ-քուվեյթյան մշակութային համագործակցության շրջանակներում փետրվարի 6-ից Հայաստանում կանցկացվեն Քուվեյթի մշակույթի օրեր: Այդ նպատակով Հայաստանում է Քուվեյթի 40 հոգանոց պատվիրակությունը մշակույթի, արվեստների և նամակագրության Ազգային խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Հուսեյն Ալյուհաի գլխավորությամբ։
Մշակույթի օրերն իրականացվում են ՀՀ կառավարության և Քուվեյթի կառավարության միջև մշակութային համաձայնագրի 2011-2013 թթ.համագործակցության մասին գործնական ծրագրի շրջանակներում:
Մշակույթի օրերը բացվեցին Ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսով։ Ցուցահանդեսը կազմված է 3 բաժնից՝ լուսանկարներ, գեղանկարներ, իսկ երրորդ սրահում ներկայացված է արաբական գրարվեստի 10 նմուշ: Այս սրահում արաբ վայելչագիրը հյուրերին էր նվիրում նրանց անունով գեղեցիկ բացիկ։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button