Քաղաքական

Հրապարակվել են Անդրիաս Ղուկասյանի արյան հետազոտության արդյունքները

Այժմ Անդրիաս Ղուկասյանը գտնվում է հացադուլի վայրում եւ հաստատակամ է շարունակելու իր պայքարը, ասված է նախագահի թեկնածուի շտաբի այսօր տարածած հաղորդագրության մեջ։

«Վերջերս Անդրիաս Ղուկասյանն արյան հետազոտություն է անցել, որի արդյունքները ցույց են տալիս, որ հացադուլի ընթացքում հացադուլավորների վիճակը բնութագրող պաթոֆիզիոլոգիական շեղումները միանշանակ համապատասխանում են երկրորդ փուլին, որին հատկանշանական է ֆերմենտային համակարգերի էական վերափոխումներ էնդոգենային սնուցման ապահովման համար։ Էնդոգեն սնուցման կլինիկական բնութագրիչներն են մետաբոլիկ ացիդոզ, կետոնէմիա, կրատինուրիա եւ այլն, որոնք արտացոլում են ճարպերի, սպիտակուցների եւ ածխաջրերի արտահայտված քայքայումը։

Այդ փոփոխությունների որոշակի անուղակի փոփոխությունները արդեն կան Անդրիաս Ղուկասյանի արյան հետազոտման տվյալներում։

Երկարաժամկետ քաղցի երկրորդ փուլը պահանջում է օրգանիզմի վիճակի մշտադիտարկում, որպեսզի ժամանակին կանխել անցումը դեպի կարճատեւ(մոտ 3–5օր) եզրափակիչ փուլ, որի ժամանակ ի հայտ են գալիս անդարձելի փոփոխություններ։

Այսօր առավոտյան ժամը 10–ին շտապօգնության անձնակազմը, հերթական անգամ այցելելով Ա. Ղուկասյանին, ստուգել են զարկերակային ճնշման եւ սրտի բաբախումների հաճախականության չափումներով: Անդրիաս Ղուկասյանի ճնշումը իջել է 80/40: Նա  հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց»:

Հայտարարության մեջ նաեւ ասված է, որ այսօր թեկնածուին այցելել առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը:

Թողնել պատասխան

Back to top button