ԿարևորՀասարակություն

ԼՂՀ ԱԳ նախարարը շնորհավորական ուղերձ է ԱՄՆ պետքարտուղարին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջոն Քերիին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ինչպես հայտնում են Արցախի արտգործնախարարության մամուլի ծառայությունից, նամակում մասնավորապես, ասված է. «Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը եւ համոզված ենք, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Միացյալ Նահանգները՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ համատեղ, կշարունակեն նպաստել Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգանքի վրա:

Մենք ակնկալում ենք տեւական, սերտ եւ արդյունավետ համագործակցություն Ձեզ հետ եւ հավատացած ենք, որ Ձեր ակնառու փորձն ու տեսլականը կնպաստեն Հարավային Կովկասի տարածաշրջանում ժողովրդավարության, խաղաղության եւ կայունության ամրապնդմանը»,- ասված է ԼՂ-ի Արտաքին գերատեսչության ղեկավար Կարեն Միրզոյանի՝ ԱՄՆ նորանշանակ Պետքարտուղար Ջոն Քերիին ուղղված շնորհավորական ուղերձում:

Թողնել պատասխան

Back to top button