ԿարևորՀասարակություն

«Զվարթնոցում» ուղևորուհու բեռի մեջ փամփուշտ են հայտնաբերել

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում փետրվարի 5-ին՝ ժամը 15.55-ին, հաղորդում է ստացվել, որ մեկնման սրահում մի քաղաքացու մոտ արգելված ուղեբեռ կա և խնդրում են, որ ոստիկանության ծառայող մոտենա: Լուրը հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից: Պարզվել է, որ օդանավակայանի հատուկ զննման ծառայության աշխատակիցները Երևան-Մոսկվա չվերթի մի ուղևորուհու ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերել են 7,62 մմ տրամաչափի փամփուշտ: Կինը օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել ոստիկանություն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Թողնել պատասխան

Back to top button