ԿարևորՏնտեսական

Զբոսաշրջության աճը Հայաստանում կազմել է 11,3 տոկոս

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Էկոնոմիկայի նախարարությունը գոհ է անցյալ տարի զբոսաշրջության ոլորտում գրանցված զարգացումներից: 2012- ին 2011- ի համեմատ ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 11.3%-ով, զբոսաշրջային այցելությունների թիվը գերազանցել է 843 հազարը։ Եվ սա այն դեպքում, երբ համաշխարհային զբոսաշրջային այցելություններն աճել են 4%-ով:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանն այսօր նշեց, որ 2012- ը նշանավորվել է մի շարք լուրջ հանդիպումներով ու քննարկումներով: Դրանք զբոսաշրջության հոսքերի ավելացման նոր սպասելիքներ են ձեւավորել եւ նոր պայմանավորվածությունների հանգեցրել, որոնց համաձայն` այս տարի սպասվում է, որ մի քանի բարձրակարգ հյուրանոցներ կսկսվեն կառուցվել։
Հայաստանյան զբոսաշրջության ոլորտում ներդրումներ կատարելու հետաքրքրություն են ցուցաբերել, մասնավորապես, իսպանական կազմակերպությունները: Հայաստան այցելում են հիմնականում եվրոպական երկրներից` Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, ինչպես նաև Ռուսաստանից և Ճապոնիայից։ Իրանից վերջին տարիներին արձանագրել է լուրջ այցելություններ Հայաստան, նշել է Արա Պետրոսյանը:
Զբոսաշրջիկների նոր հոսքեր են սկսել ուղղվել Հայաստան Ավստրիայից, Բելգիայից, Լատինական Ամերիկայից:

Թողնել պատասխան

Back to top button