ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ գործող նախագահը եւ ՄԽ համանախագահները քննարկել են ԼՂ հարցը

Ուկրաինայի արտգործնախարար, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Լեոնիդ Կոժարը երեկ հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Քելիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկի հետ: Ինչպես տեղեկանում ենք կառույցի կայքից, հանդիպման օրակարգում է եղել ԼՂ հակամարտության հարցը: Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են անցած շաբաթ Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ու համանախագահների միջև հանդիպման արդյունքները:

Հիշեցնենք՝ հունվարի 28-ի փարիզյան հանդիպմանը քննարկվել էին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը շարունակելու վերավերյալ աշխատանքային առաջարկները, որոնք համանախագահները կողմերին ներկայացրել էին 2012-ի հոկտեմբերին, ինչպես նաև մտքեր էին փոխանակվել փոխվստահության ամրապնդմանն ուղղված հնարավոր միջոցառումների շուրջ: Կոժարը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ լիովին աջակցում է Մինսկի խմբի ջանքերին, որոնք ուղղված են հրադադարի ռեժիմի ամրապնդմանն և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելուն:

«ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության առաջնահերթություններից է աշխատել կողմերի հետ` խաղաղ կարգավորման գործընթացը հնարավորին առաջ մղելու համար»,-հայտարարել է Ուկրիանայի արտգործնախարը: Նա կողմերին կոչ է արել՝ ցուցաբերել քաղաքական կամք և վճռականություն, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանում վերջնականապես խաղաղություն հաստատելու համար: Հիշեցնենք՝ Ուկրաինան ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնել է այս տարվա հունվարին:

Թողնել պատասխան

Back to top button