Քաղաքական

Արամ Հարությունյան.Քարոզարշավը ծառայել է իր նպատակին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Նախագահի թեկնածու, ազգային համաձայնություն կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանն այսօր խոսելով քարոզարշավի մասին, նկատել է, որ իր քարոզարշավը ծառայել է նպատակին: Իսկ մեկօրյա հացադուլի միջոցով նա ուզում է վերջին անգամ գրավել մյուս թեկնածուների ուշադրությունը, որպեսզի նրանք ևս հետևեն իր քայլին: Խոսելով վերջին դեպքերի և Հայրիկյանի դեմ մահափորձի մասին, ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, այսօր ևս Արամ Հարությունյանը մնացել է իր համոզմունքին և բացառել Ռուսաստանի վարկածը:

Թողնել պատասխան

Back to top button