ԿարևորՔաղաքական

Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակն այսօր վատացել է

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն այսօր այցելել է հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, հետաքրքրվել նրա առողջական վիճակով և իր զորակցությունը հայտնել թեկնածուին: Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակն այսօր վատացել է, թեկնածուն իրեն շատ թույլ է զգում և հացադուլը շարունակում է անկողնային ռեժիմով: Բժիշկները պարբերաբար զննում են թեկնածուին, նրա մոտ ճնշման տատանում է նկատվում: Ավելի ուշ Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբը հանդես կգա նրա առողջական վիճակի մասին հայտարարությամբ: Մինչ այդ լսենք թեկնածուին:  «Ի սկզբանե իմ որոշումն այսպիսին էր: Սա այն գինն է, որը ես ի սկզբանե գնահատում էի: Անհրաժեշտ է փոխել, կոտրել երկրում ստեղծված իրավիճակը: Կեղծ ժողովրդավարությունը մեր երկիրը հասցրեց այն եզրին, որից հետո մեզ կարող է ճակատագրական ճգնաժամ սպառնալ: Այսօր պետք է բոլորս միանանք, որպեսզի վերջ տանք այս ռեժիմին: Ես չեմ ստորագրի այդ շինծու ընտրությունների արձանագրությունը: Անհրաժեշտ է վերջ տալ այս հանդուրժողական վերաբերմունքին` ձևական ժողովրդավարությանը»:

Թողնել պատասխան

Back to top button