ԿարևորՀասարակություն

Վրաստանի հայկական դպրոցներում կներդնեն ուսուցման բազմալեզու մոդել

Վրաստանում հայկական դպրոցների գործունեությանն առնչվող մի շարք խնդիրների, այդ թվում Հայաստանում կազմակերպվող համահայկական դպրոցական օլիմպիադաներին վրացահայ երեխաների մասնակցության հնարավորության հարցն են այսօր Երեւանում քննարկել Հայաստանի եւ Վրաստանի կրթության եւ գիտության փոխնախարարներ Մանուկ Մկրտչյանն ու Ալուդա Գոգլիչիձեն։ Վերջինս նշել է, որ Վրաստանի հայկական դպրոցներում նախատեսվում է ներդնել ուսուցման բազմալեզու մոդելը, որը փորձնական փուլ է անցնում շուրջ 40 դպրոցներում:

Կողմերը քննարկել են հայ-վրացական  համատեղ կրթական ծրագրերը, մասնավորապես անդրադարձ է եղել  «Ֆիզիկա», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա» առարկաներից երկրորդ համատեղ օլիմպիադայի կազմակերպմանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2011 թվականին առաջին օլիմպիադան տեղի է ունեցել Երևանում, Վրաստանի ԿԳ փոխնախարարն առաջարկել է երկրորդն անցկացնել Վրաստանում:

Թողնել պատասխան

Back to top button