ԿարևորՄիջազգային

Սիրիացի քրիստոնյաները պատրաստ են պարտիզանական պատերազմի, հաղորդում է CNN- ը

Սիրիայի ներքաղաքական պայքարում տեղացի քրիստոնյա փոքրամասնությանը կառավարական ուժերի հետ կպայքարեն ագրեսիվ մահմեդականներից հնադարյան և պատմամշակութային արժեք ներկայացնող քրիստոնեական սրբատեղիների պահպանության համար, այսօր հաղորդել է CNN- ը՝ ներկայացնելով սեփական հետաքննության արդյունքները:
Քրիստոնյաները կազմելով Սիրիայի բնակչության 10 տոկոսը՝ պատրաստակամություն են հայտնել պայքարել իրենց անվտանգության համար` անգամ պատրաստ պարտիզանական պատերազմի։

Ըստ CNN-ի՝ քրիստոնեաները ձեռքները զենք են վերցնում և սեփական պայքարը նախաձեռնում` կազմավորելով զինված ջոկատներ:

«Քրստոնյա սիրիացիները զինյալներից ոչ մի ակնկալիք չունեն»,- ասում է CNN- ը՝ ներկայացնելով քրիստոնյաների մտահոգությունը։

«Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորմանը հարող ընդդիմադիր «Ալ նուսրա» կազմակերպությունը քրիստոնյաների նկատմամբ առանձնապես համակրանք չի տածում, իսկ իշախնության գալուց հետո նոր վերադասավորումները բացասական կանդրադառնան փոքրմասնությունների կենսակերպի վրա:
Ի դեպ՝ համաձայն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների՝ Ասադների ընտանիքի կառավարման տարիներին քրիստոնյաները Սիրիայում ազատ դավանանքի  իրավունք են ունեցել և, Ասադի ռեժիմի տապալումից հետո, մահմեդական ծայրահեղականների կողմից կարող են ենթարկվել բռնությունների, ինչի ականատեսը եղանք հարևան Իրաքում։

Թողնել պատասխան

Back to top button