ԿարևորՄշակույթ

Ռեմիքս պետք է անի գիտելիք ու ճաշակ ունեցողը, ասում է Երվանդ Երզնկյանը

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը Սերժ Սարգսյանի աջակցությամբ նոր բարձրակարգ  գործիքներ է ձեռք բերել, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  տեղեկացրեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը: Մինչեւ ասուլիսը սկսվելը «Իրավունք» թերթի խմբագիրը նրան հանձնեց բարձրակարգ երաժշտություն մատուցելու, քարոզելու և ակտիվ քաղաքացիական դիրքորոշման համար թերթի մրցանակը: «Իրավունքի» կողմից  Երվանդ Երզնկյանը ճանաչվել է 2012 թվականի  մշակույթի լավագույն գործիչ:

Մաեստրոն ուրախությամբ ավելացնում, որ իր կողքին կանգնած է լավագույն մասնագետներից Մարտին Վարդազարյանը, ում հետ աշխատում է 1990 թվականից: Այսօր շատ դժվար է պահել բարձրակարգ երաժիշտ 32.000 դրամ աշխատավարձով, ասաց։
«Մեր նվագախումբը գրեթե 10 տարի չի վարձատրվել: Պահպանվել են փորձասենյակն ու գործիքները և ես պահել եմ նվագախումբը միջոցառումներից հավաքված գումարներով»։
Երվանդ Երզնկյանը ղեկավարում է նաև  Կոմիտասի անվան կոնսերվատորիայի էստրադայի և ջազի ամբիոնը  ու շնորհակալ է նվագախմբին, քանի որ 15 տարի է իր  ուսանողները հնարավորություն են ունեցել  նվագախմբի հետ ամեն շաբաթ փորձեր անել, իսկ լավագույններն էլ արդեն երգում են մաեստրոյի մոտ: Երաժշտի խոսքով՝ մենք  ունենք շատ լավ երիտասարդներ:

Սակայն այսօրվա էստրադային լավ չի վերաբերվում, քանի որ ռեմիքսներ պետք է անեն  լավ գիտելիքներ ու բարձր ճաշակ ունեցողները: Պետք է հասկանալ՝ ինչը ինչպես անել, ասում է մաեստրոն։

Թողնել պատասխան

Back to top button