ԿարևորՀասարակություն

ԿԸՀ-ն այսուհետ առցանց կհեռարձակի իր բոլոր նիստերը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողներին է ներկայացրել հանձնաժողովի երկու նախաձեռնություն, որոնք, նրա գնահատմամբ, մեծապես ուղղված են առաջիկա նախագահական ընտրություններում հրապարակայնության առավելագույն ապահովմանը: Բանն այն է, որ ԿԸՀ-ի պաշտոնական կայքէջից այսուհետ հնարավոր է ամբողջական տեղեկություններ ստանալ ընտրացուցակներում ընդգրկվածների մասին, օրինակ` հնարավոր կլինի նաեւ տեսնել, թե որեւէ հասցեում քանի ընտրող եւ ովքեր են գրանցված: Բացի այդ` ԿԸՀ-ն այսուհետ օն-լայն կհեռարձակի իր բոլոր նիստերը:

Այս նախաձեռնությունները հավանության են արժանացել նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից: Այս կառույցների ներկայացուցիչները ողջունել են հանձնաժողովի նախաձեռնությունները` համոզմունք հայտնելով, որ դրանք կնպաստեն ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը:

Թողնել պատասխան

Back to top button