Միջազգային

Բացվել է ԱՄՆ նախկին պետքարտուղարի սեփական կայքէջը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը բացել է սեփական կայքէջը`  http://hillaryclintonoffice.com/:
«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, պետքարուղարը նախկինում չէր խոսել իրավապաշտպան կազմակերպության և հիմնադրամի ստեղծման մասին, սակայն կայքի բացումն այդ ուղղությամբ աշխատելու մասին վկայող առաջին քայլերն են:
Ներկայումս կայքում զետեղված է միայն նախկին պետքարտուղարի լուսանկարը և նրան հարցեր ուղղելու համար նախատեսված անկյուն:

Հիշեցնենք, Քլինթոնը հեռացավ պետքարտուղարի պաշտոնից հունվարի 31-ին նախագահ Բարաք Օբամայի կողմից նոր կառավարության ձևավորումից հետո: Ավելի վաղ, Քլինթոնը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե պետքարտուղարի պաշտոնը լքելուց հետո կցանկանար զբաղվել կանանց, երեխաների և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ, սակայն հեռանալուց հետո իր ապագա ծրագրերի մասին այդպես էլ չէր բարձրաձայնել:

Թողնել պատասխան

Back to top button