Հասարակություն

Այսօր անվտանգ համացանցի միջազգային օրն է

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Արդեն 10 տարի փետրվարի 5-ը նշվում է որպես անվտանգ համացանցի միջազգային օր: Երևանում այսօր տեղի են ունեցել օրվան նվիրված տեղեկատվական և կրթական միջոցառումներ, որոնց նպատակն է խոսել անվտանգության խնդիրների և երեխաների շրջանում առցանց անվտանգության ապահովման կարևորության մասին: Առավոտյան տեղի է ունեցել ֆլեշմոբ ակցիա, որին հաջորդել է «հաղորդակցվենք առցանց հարգանքով» մրցույթի արդյունքների ամփոփումը: Այնուհետև կազմակերպվել են վարպետոթւայն դասեր դպրոցականների և ուսուցիչների համար: Միջոցառումների կազմակերպիչներն են «Մայքրոսոֆթ Հայաստան», «Վորլդ Վիժն Հայաստան», «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» և «Հայ օգնության ֆոնդ» կազմակերպությունները:

Թողնել պատասխան

Back to top button