Հասարակություն

Հայ բժիշկներին վստահում են Ռուսաստանում եւ Եվրոպայում, ասում են հայ բժիշկները

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Առողջապահության ոլորտում նորարարությունները հասել են այնտեղ, որ արդեն հնարավոր է անցանկալի գոյացությունները` ուռուցքները, կիստաները, հեռացնել առանց որովայնի արտաքին պատը վնասելու` գործի դնելով լապորասկոպիկ և հիստերոսկոպիկ մեթոդները, որոնք թույլ են տալիս պահպանել օրգանները: Հայաստանում նորագույն մեթոդներն արդյունավետ կիրառվում են:
Հայ մասնագետների օժանդակությանը վստահությամբ դիմում են ՀՀ քաղաքացիներ, ովքեր ապրում են Ռուսաստանում կամ Եվրոպայում, ասում է Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի տնօրեն Գագիկ Բեգլարյանը, ում դիտարկմամբ` կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ եկած երեխաների թիվը մեծանում է։ Այստեղ վերարտադրողական համակարգի խնդիրներն են իրենց հիշեցնում, ուստի, մասնագետի հորդորը մեկն է` չուշացնել թե գինեկոլոգիական, թե մամոգրաֆիական բուժզննումը:
Ընդ որում` մասնագետի դիմելու կոչն ամենեւին էլ միայն կանանց չէ, որ վերաբերում է:
Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը տղամարդկանց խորհուրդ է տալիս հետևել բնական և էկոլոգիապես մաքուր մթերքներից կազմված հատուկ դիետային: Առավոտյան ցանկալի է ուտել մեղր և կաթնաշոռ, ձու, ձուկ, օրվա մեջ` հավի միս, օգտագործել մաղադանոս, սխտոր, սոխ, կաղամբ, գազար, բազուկ, սև հաց, լավաշ, ոսպ, ոլոռ, ընդ որում` ոլոռից և սիսեռից հետո հեղուկ չխմել, ծովամթերք, ընդեղեն` միայն թարմ վիճակում:
Բժշկի խոսքով` պետք է զերծ մնալ երշիկեղենի օգտագործումից, քանի որ այդ մսամթերքում շատ են կոնսերվանտները: Ոչ միայն յուղառատ միսը, կոնսերվանտներով մթերքները, այլեւ ոչ ճիշտ սննդակարգն էլ է բացասաբար անդրադառնում սեռական նորմալ հարաբերությունների վրա։
Ալկոհոլի չարաշահումը վտանգում է Հայաստանի բնակչության վերարտադրողականությունը: Սեքսոպաթոլոգը խորհուրդ է տալիս թե կանանց և թե տղամարդկանց ավելի շատ օգտագործել համեմունքներ, գինի և շոկոլադ, քանի որ դրանք մարդու վրա յուրովի են ազդում:

Թողնել պատասխան

Back to top button