ԿարևորՄշակույթ

«Երգող Կոստա Բրավա» մրցույթից Անահիտ Սահակյանը վերադարձել է առաջին մրցանակով

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Իսպանիայում կայացած «Երգող Կոստա Բրավա» մրցույթից երիտասարդ երգչուհի Անահիտ Սահակյանն վերադարձել է առաջին մրցանակով: Մրցույթին մասնակցելու առաջարկությունն Անահիտի վոկալի ուսուցչուհի Արմանուշ Հակոբյանինն էր: Նրանք այսօր լրագրողների հետ կիսել են իրենց տպավորությունները Բարսելոնայում հունվարի սկզբին կայացած մրցույթի վերաբերյալ:

Թինա Թյորների «Simply The Best» հայտնի այս հիթով ու Սելին Դիոնի երգացանկից «I’m Alive» երգով երիտասարդ երգչուհի Անահիտ Սահակյանը կարղացավ գրավել Բարսելոնայում կայացած «Երգող Կոստա Բրավա» մրցույթի ժյուրիի բոլոր անդամների սիրտն ու Հայաստան վերադարձավ առաջին մրցանակով: Երիտասարդ երգչուհին մրցույթին մասնակցել է վոկալի ուսուցչուհու` Արմանուշ Հակոբյանի առաջարկությամբ: Հայաստանյան նախընտրական փուլն անցնելուց հետո երգչուհին մասնակցել է նաև Իսպանիայում կայացած նախընտրական փուլին: Այն հաղթահարելուց հետո Հայաստանն առաջին անգամ այդ մրցույթում ներկայացնելու հնարավորություն է ստացել: Մեզ արդեն ծանոթ մրցույթների ցանկում ավելացավ ևս մեկը` իսպանական «Երգող Կոստա Բրավա»-ն, որտեղ մեր հաղթական նորամուտը, կարծում ենք, բավականին ոգևորող է:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button