ԿարևորՀասարակություն

ԱԻՄ առաջնորդին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են կրծքային վիրաբուժության բաժանմունք

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր կեսօրին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժամունքից տեղափոխվել է կրծքային վիրաբուժության բաժանմունք: Ավելի ուշ, Հայրիկյանը հիվանդանոցում պատասխանել է լրագրողների հարցերին: Պարույր Հայրիկյանին երեկ այցելել է նաև Ն.Ս.Օ.Տ.Տ ամենայն հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը: «Ոչ միայն ես, այլ նաև այն մարդիկ, ովքեր ազգի մասին մտածում են,ստացել ենք վեհափառի օրհնությունը»,- ասել է նախագահի թեկնածուն: Վաղը կեսօրին, Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչներն ու փաստաբանը հանդես են գալու հայտարարությամբ: Մինչ այդ, նախագահի թեկանծուն հայտարարել է.«Ես կտրուկ բացառում եմ նոր ընտրություններ հրավիրելու նպատակը, որովհետև նոր ընտրությունների գաղափարը դավադրություն է հայ ժողովրդի նկատմամբ»:

Կդիմի արդյո՞ք ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ՍԴ, թե՞ ոչ: Հարցի ստույգ պատասխանի համար պետք է սպասել մինչև վաղը կեսօր: Փետրվարի 5-ին, ժամը 12-ին, Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչները հանդես կգան հայտարարությամբ: Այդ ամսին նախ տեղեկացրեց Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Մինչ այդ , նախագահի թեկնածուին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժամունքից տեղափոխվեցին կրծքային վիրաբուժության բաժանմունք: Պարույր Հայրիկյանն իրեն լավ է զգում, մի քանի օրից, գուցե դուրս գրվի հիվանդանոցից, — ասաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անհետափգելի բուժօգնության հարցերով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը: «Իրեն լավ է զգում, քայլելով նստել է վերելակ, բարձրացանք, մտավ պալատ: Վաղը կհեռացնեն արտազտիչ խողովակը, գիտակցությունը տեղն է, ադեկվատ, նորմալ վիճակում է, իսկ դուրսգրումն արդեն վիաբույժները կորոշեն՝ երկու կամ երեք օր հետո»:

Ավելի ուշ, ցավազրկողներ ընդունելուց հետո Պարույր Հայրիկյանն անձամբ հանդիպեց լրագրողների հետ ու պատասխանեց այս օրերին թերևս ամենահետքրքական հարցին՝ կհետաձգեվն արյոք նախագահական ընտրությունները թե ոչ: Այս մասին, ինչպես արդեն նշեցինք, վաղը ուղիղ կեսօրին, մինչ այդ մի բան հստակ է՝ «Ես կտրուկ բացառում եմ նոր ընտրություններ հրավիրելու նպատակը, որովհետև նոր ընտրությունների գաղափարը դավադրություն է հայ ժողովրդի նկատմամբ»:
Հիշեցնենք, որ Սահմանադրության 52 հոդվածը սահմանում է. «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո: ԱԻՄ առաջնորդն ասաց, որ այժմ ուսումնասիրում են կարծիքներ, թե որքանով է ահաբեկչությունն ազդում ժողովրդավարության վրա:

Անձամբ Հայրիկյանը տրամադրված է ոչ մի օր չհետաձգել ընտրությունները, անգամ այն պարագայում, երբ թեկնածուն տեսնում է, որ ինչ որ բան կորցնում է.«Որովհետև ես հասկանում էի, որ այս ահաբեկչության հիքմում ընկած էր բացի Հայրիկյանին վնասելուց, (Հայրիկյանին վնասելն ինձ հասկանալի է, որովհետև ես գիտեի, ինձ շատ կայուն իմ վարկանիշը բարձրանում է, չեմ ասի ֆանտաստիկ չափերի, բայց եմնք հետևում էինք, դրանով վստահ էինք, որ մեր եգրծերը վատ չեն), բայց այստեղ կա նաև այն իրողությունը, որ իսկապես որոշ քաղաքական ուժեր (չեմ ասի բարեկամ կամ թշնամի), տեսել են,որ իրենց հաշվարկներում սխալ են, և նրանց շատ է պետք, քաղաքական ուժեր են, կամ քաղաքականությունը օգտագործելով հետին նկատառումներ հետապնդելով հակահայկական ուժեր, դա էլ չեմ հստակեցնի:

Հավելենք, որ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը խոստացավ վաղը նաև որոշ քերական գործի հետ կապված տեղեկատվություն ներկայացնել:

Թողնել պատասխան

Back to top button