Միջազգային

Ադրբեջանուհին սպիտակ դրոշով փորձել է հատել ԼՂՀ սահմանը

Ադրբեջանի ոստիկանությունն այսօր կալանավորել է 76- ամյա Զարիֆա Սաֆարալիեւային։ Նա սպիտակ դրոշով եւ բենզինի տարայով փորձել է հատել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։
Ծեր կինը նման քայլի է դիմել՝ բողոքելով իշխանությունների կամայականությունների դեմ, որոնք հետապնդում են իր հինգ որդիներին։

«Իմ որդիները բազմազավակ հայրեր են։ Բոլորին ուղարկել եմ ղարաբաղյան պատերազմի եւ նրանք բոլորն էլ հաշմանդամ են դարձել»,- ասել է կինը, որի խոսքերով հարուստ համագյուղացին կաշառել է ոստիկաններին։ Այդ պատճառով ինքը ցանկանում է անցնել հայկական տարածք՝ իր ընտանիքի հետ։

Թողնել պատասխան

Back to top button