ԿարևորՔաղաքական

ԵԽԽՎ վարկանիշն անկում է ապրում, ասում է Դավիթ Հարությունյանը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը գնալով ավելի ու ավելի տարօրինակ կազմակերպություն է դառնում՝ ամփոփելով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի արդյունքները՝ շաբաթվա սկզբին ասել էր Դավիթ Հարությունյանը: Հայաստանյան պատվիրակության ղեկավարին զարմացրել է այն ներողամտությունը, որով Եվորպայի խորհուրդը սկսել է վերաբերվել Ադրբեջանին: Սա, Դավիթ Հարությունյանի կարծիքով, ազդում է ԵԽԽՎ վարկանիշի վրա, իսկ նրա գնահատականները մեզ համար պակաս կարևոր դարձնում: Որքանով է այս իրողությունն ազդելու հայաստանյան պատվիրակության աշխատանքի վրա, ինչպես են մեր պատվիրակները փորձելու հակազդել ադրբեջանամիտությանը:

Ըստ Դավիթ Հարությունյանի` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը գնալով ավելի ու ավելի  ներողամտորեն է վերաբերվում Ադրբեջանին և ներում է այնպիսի զոռբայություններ, որոնց վրա աչք փակելն անհնար է: Ձմեռային նստաշրջանի ընթացքում. օրինակ,  կազմակերպությունն աչք փակեց Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ համազեկուցողին տևական ժամանակ այդ երկիր մուտքն արգելելու փաստի վրա, կամ չտարակուսեց, երբ Ադրբեջանի պարտավորությունների կատարման մասին զեկույցում Ռամիլ Սաֆարովի դեպքի հետ կապված ԵԽԽՎ-ում ամիսներ առաջ տեղի ունեցած բուռն քննարկման կապակցությամբ ընդամենը մեկ նախադասությամբ արձանագրվել էր լսումներ անցկացնելու փաստը` առանց մանրամասնելու, թե խոսքը ինչ դեպքի և ինչ լսումների մասին է:

Թողնել պատասխան

Back to top button