ԿարևորՀասարակություն

Սոցիոլոգը Հայրիկյանին հորդորում է չհետաձգել քարոզարշավը եւ օտգտվել իր «ղսմաթից»

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը պարզել է, որ Հայրիկյանի ճանաչելիության ցուցիչը 50 տոկոսից բարձրացել է մինչեւ 80 տոկոս, ուստի նա հորդորում է չհետաձգել քարոզարշավը եւ օտգտվել իր «ղսմաթից»։

«Այն անձը, որը մեր ընտրական խաշի մեջ մի կտոր թրիք է գցել, հույս ուներ, որ ամեն ինչ կփչացնի»,-մահափորձից առաջ և մահափորձից հետո նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական հեղինակության գործակիցները հրապարակելուց առաջ այսօր հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` հորդորելով պատահածի շուրջ քննարկումները տեղավորել չափի սահմաններում, նրա բնորոշմամբ, չարագործի ցանկությանը հագուրդ չտալու համար: «Սենսացիան ապրում է մեկ շաբաթ, շատ լուրջ բանը կարող է քննարվել առնվազն երկու շաբաթ, դրանից հետո ամեն ինչ մոռացության է տրվում»,-աում է Ադիբեկյանը:

Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի վերաբերյալ սոցիոլոգն ունի տարբեր վարկածներ, Հայրիկյանի քաղաքական բուռն անցյալից եկող չլուծված խնդիրներ, կենցաղային հողի վրա կատարված մահափորձ կամ էլ, ինչու չէ, հոգեկան խանգարում ունեցող որևէ անձի կողմից իրականացված քայլ: Վկայակոչելով միջազգային վիճակագրությունը սոցիոլոգը հիշեցնում է, որ յուրաքանչյուր էթնոսի 25 տոկոսն ունի հոգեկան շեղում, որոնց մեջ յուրաքանչյուր 10-րդն էլ տառապում է հետապնդման մոլուցքով և ունակ է մարդ սպանել: Սեփական վարկածներից զատ Ահարոն Ադիբեկյանն այսօր ներկայացրեց նաև բանավոր հարցման արդյունքերը. ում ձեռքի գործն է Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձն ըստ ժողովրդի մեջ շրջանառվող լուրերի:

Վարկածների կամ, այսպես ասած, կասկածյալների թվում նաև արմատական ընդդիմությունն է, ով ըստ որոշ հարցման ենթարկվածների, փորձել է խառնել իրավիճակը, քանի որ նրանք չեն մասնակցում ընտրություններին և քաղաքական սցենարը զարգանում է ոչ նրանց պատկերացրած հունով:

Թողնել պատասխան

Back to top button