ԿարևորՀասարակություն
Պարույր Հայրիկյանն այսօր դուրս է եկել վերակենդանացման բաժանունքից


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր դուրս է եկել վերակենդանացման բաժանունքից, զրուցել սպասասրահում գտնվղների հետ: Պարույր Հայրիկյանն ասել է, որ թեեւ բժիշկները հորդորել են չքայլել, բայց ամեն մարդ ինքն է իր բժիշկը եւ ինքը քայլում է, լավ է, կարող է նույնիսկ տուն գնալ։ Թեեւ բժիշկները նրան ասել են, որ մեկ շաբաթ պետք է պրոցեդուրաներ ընդունի, մեկ շաբաթ էլ մնա հիվանդասենյակում՝ հսկողության տակ, բայց ինքը կարծում է, որ ավելի շուտ դուրս կգրվի։ Նախագահի թեկնածուն մեկ անգամ եւս նշել է, որ դեմ է նոր ընտրություններ նշանակելուն։ Պարույր Հայրիկյանն ասել է, որ բոլոր մակարդակներով պայմանավորվել են, որ երկու շաբաթով ընտրությունները հետաձգվի, բայց ինքը վերջնական որոշում չի կայացրել եւ դեռ պետք է դիմում գրի։