Հասարակություն

«ճանաչիր աշխարհն անգլերենով» համաժողով` Երեւանում

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել «ճանաչիր աշխարհն անգլերենով» համաժողովը, որին մասնակցել են անգլերեն լեզվի շուրջ 100 մասնագետներ, կրթական հաստատությունների ղեկավարներ, դասախոսներ և ուսուցիչներ: Նրանք քննարկել են լեզուների իրազեկության համաեվրոպական համակարգի շրջանակում լեզուների իմացության գնահատման առավելությունները, Հայաստանում այդ համակարգի կիրառման հնարավորությունները, ինչպես նաև ներկայացվել են ուսուցիչների կատարելագործմանն ուղղված Բրիտանական խորհրդի դասընթացները, դասավանդման համար նախատեսված նյութերըև անգլերենի իմացության ստուգման միջազգային քննությունները:

Թողնել պատասխան

Back to top button