ԿարևորՔաղաքական

ԿԸՀ-ն հանդես է եկել նոր նախաձեռնությամբ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է եկել ևս մեկ նոր նախաձեռնությամբ: ԿԸՀ մամուլի ծառայության փոխանցմամբ, ԿԸՀ կայքի (www.elections.am) «Ընտրողների ռեգիստր» բաժինը համալրվել է նոր ծառայությամբ: Այցելելով կայքի նշված բաժինը և հավաքելով քաղաքացու անունը և ազգանունը` հնարավոր էր ծանոթանալ նշված քաղաքացու վերաբերյալ տվյալներին: Այժմ, ստացված տեղեկությունների «հասցեի» հատվածից հղում կատարելով` հնարավոր է տեսնել նաև նշված հասցեում հաշվառված բոլոր ընտրողների տվյալները` անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը:

Թողնել պատասխան

Back to top button