ԿարևորՀասարակություն

ԼՂՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պարույր Հայրիկյանի հետ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին հեռախոսազրույց է ունեցել «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ, ով հունվարի 31-ի գիշերը ստացած հրազենային վիրավորումից հետո ներկայում ապաքինվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը Պարույր Հայրիկյանին մաղթել է քաջառողջություն և շուտափույթ ապաքինում` հույս հայտնելով, որ նա շուտով կվերադառնա ակտիվ քաղաքական գործունեությանը: Հիշեցնենք, որ հունվարի 31-ին՝ կեսգիշերից առաջ, Երևանի Տպագրիչների փողոցում, անհայտ անձինք կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա, որից հետո վերջինս հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հայրիկյանը վիրահատվել է և այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

 

Թողնել պատասխան

Back to top button