ԿարևորՀասարակություն

Էպոսագետ.«Պարույր Հայրիկյանի դեմ կատարվածը փոխեց ողջ քարոզաքրշավի տրամաբանությունը»

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

«Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը փոխեց ողջ քարոզաքրշավի տրամաբանությունը»,-այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը: Նա չի համաձայնել հնչող կարծիքների հետ, թե կատարվածը հարված էր Հայոց պետականությանը: Վարդան Սեդրակյանի կարծիքով` Հայոց պետականությանն ամենամեծ հարվածը հասցվեց 2008 թվականի մարտի 1-ին, իսկ հայ ժողովրդին` 1999 թվականի հոկտեմբերի 27-ին:

Էպոսագետ թեկնկածուի խոսքով` Հայրիկյանի դեմ կատարվածը իշխանություններին ձեռնտու չէր, մնացած թեկնածուները նույնպես չէին կարող դրա պատվիրատուն լինել: Կենցաղային պատճառները նա բացառում է, հնարավոր է համարում մահափորձի կազմակերպման հարցում արտաքին ուժերի միջամտությունը, քանի որ, էպոսագետի կարծիքով, Հայաստանը գտնվում է մեծ քաղաքական խաչմերուկի կենտրոնում: Վարդան Սեդրկյանն ասել է, որ 8 թեկնածուներից որևէ մեկին որևէ բան այդ մահափորձը չի տա: Փոխարենը արդեն խափանել է թեկնածուներից հատկապես 2-ի պլանները, ընդգծել է Վարդան Սեդրակյանը:

Թողնել պատասխան

Back to top button