Վերլուծական

Թուրքիա- Ադրբեջան- Մոնղոլիա- Ղրղզստան միավորումը ՀԱՊԿ- ի հետ չի կարելի համեմատել

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Ի՞նչ նպատակներ է հետապնդում Թուրքիան՝ ստեղծելով Թուրքիա- Ադրբեջան- Մոնղոլիա- Ղրղզստան միավորմամբ կազմակերպություն: Հարցին անդրադառնալով՝ ադրբեջանական ու լրատվամիջոցներն այն ներկայացնում են իբրև համաթյուրքական բանակ ստեղծելու նպատակ հետապնդող նախաձեռնություն:
Թուրքագետ Լևոն Հովսեփյանն այսօր հերքել է լուրի իսկությունն ու որոշ պարզաբանումներ ներկայացրել:
Նրա պարզաբանմամբ՝ կազմակերպությունը ստեղծվել է նշված երկրների ներքին զորքերի միջև համագործակցություն ծավալելու նպատակով՝ ամուր հիմքերի վրա դնել ներքին զորքերի պատրաստվածությունը։

Նա տեղին չի համարում այս կազմակերպության համեմատությունը ՀԱՊԿ արագ արձագանքման համատեղ ուժերի ստեղծման: Վերջինը ռազմաքաղաքական դաշինք է, իսկ Թուրքիայի կազմակերպությամբ ստեղծված միավորումն ընդամենը կազմակերպություն է։ ասաց Լևոն Հովսեփյանը։

 

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button