ԿարևորՍպորտ

Մահացել է օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը

Այսօր առավոտյան Լոս Անջելես քաղաքում 81 տարեկան հասակում մահացել է  Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եռակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը, հայտնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից։
Նա ծնվել է 1932 թ. ապրիլի 24-ին` Երևանում: 1959 թ. հիմնադրել է Երևանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որի անփոփոխ տնօրենն էր մինչև 1995 թ., երբ բնակության տեղափոխվեց ԱՄՆ:
Վլադիմիր Ենգիբարյանը արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման, մարզաձևի միջազգային ֆեդերացիայի անդամի, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, ՀՀ վաստակավոր մարզչի  և վաստակավոր գործչի, ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանի:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button