

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Ավարտվել է Պարույր Հայրիկյանի վիրահատությունը. վիրահատությունը բարեհաջող է ավարտվել, ասել են Պարույր Հայրիկյանի հարազատները, սակայան բժիշկներն այդ մասին պաշտոնապես դեռ չեն հայտարարել: Քիչ առաջ Պարույր Հայրիկյանին են այցելել նաեւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ ԲՀԿ անդամ, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:
Բժիշկները Նաիրա Զոհրաբյանին փոխանցել են, որ գնդակը հեռացրել են, հեմատոմաները մարել, Պարույր Հայրիկյանի վիճակը բավարար են գնահատել: Վարդան Օսկանյանը նույնպես այցելել էր Պարույր Հայրիկյանին: Նա զարհուրելի էր որակել կատարվածը, դատապարտեց, նշելով` «Հայաստանի մասին, թեկուզ չնչին մտածող մարդը նման բան չէր կարող անել: Սա հարվածեց Հայաստանի հեղինակությանը»: