ԿարևորՔաղաքական

Հայրիկյանի դեմ մահափորձը մտահոգել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ- ի տնօրենին

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ- ի տնօրեն Յանեզ Լենարչիչը լուրջ անհանգստություն է հայտնել Հայաստանի նախագահի թեկնածուի վրա երեկ երեկոյան կրակելու փաստի կապակցությամբ։

«Այս հարձակումը խորը մտահոգություն է առաջացնում ընտրական գործընթացի հետ կապված եւ ես բոլոր շահագրգիռ կողմերին կոչ եմ անում ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը»,- ասել է Լենարչիչը։

Նա նաեւ պատկան մարմիններին կոչ է արել վստահելի հետաքննություն իրականացնել եւ քրեական հետապնդման ենթարկել մեղավորներին։

Թողնել պատասխան

Back to top button