Քաղաքական

Հայրիկյանի դեմ մահափորձը մահափորձ է նաեւ իմ դեմ, ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

«Խստագույնս դատապարտում եմ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը: Ես համարում եմ, որ դա իմ դեմ կատարված մահափորձ է: Ես պահանջում եմ գործող նախագահից, դատախազից, ոտիկանապետից, ԱԱԾ ղեկավարից այս հարցի ամբողջական բացահայտումը, հրապարակումը և լուծումը: Չեմ կարծում , որ սա իշխանության կամ ընդդիմության դեմ ուղղված հարված էր , այլ  հայոց պետականության, հայ ժողովրդի ազատ, արդար ընտրության իրավունքի դեմ ուղղված քայլ էր»,- այսօր հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ֆեյբուքյան օգտատերերերի և լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նա պետք է ամփոփեր քարոզարշավի  անցած ընթացքն ու պատասխաններ վերջիններին հետաքրքրող հարցերին: Սակայն հանդիպման մեծ մասը, բնականաբար, վերաբերում էին Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին:
Ո՞ւմ էր դա ձեռնտու կամ ինչո՞ւ հենց Հայրիյանի դեմ. վարկածներ առաջ քաշելուց Րաֆֆի Հովհաննիսյանը ձեռնպահ է մնում, նրա համար կատարվածը մեկ բնորոշում ունի` հարված, որն ուղղված էր բոլորիս դեմ:
Ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքին, ապա, ըստ Հովհաննիսյանի, այն ընթանում է բնականոն հունով: Խախտումների մասին բազմիցս խոսել է, կրկնել չի ցանկանում: Նախագահի թեկնածուն  գոհ է լրատվամիջոցների  աշխատանքից, որը , նրա բնորոշմամբ, շահեկանորեն տարբերվում է քարոզարշավների լուսաբանման նախորդ տարիների պատկերից:

Թողնել պատասխան

Back to top button