ԿարևորՀասարակություն

Հայրիկյանին ապաքինվելու համար պետք է 7- 10 օր

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Պարույր Հայրիկյանին առնվազն 7-10 օր պետք է ապաքինման համար, հայտարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը:

«Երեկ գիշերը բերել են հրազենային վնասվածքով,  մեզ մոտ հիվանդի վիճակը կարգավորվեց: Վիճակի կայունանալուց հետո, առավոտյան ժամը 10:30-ին կատարվեց վիրահատություն: Հեռացվեց գնդակը, որը գտնվում էր աջ արմունկային ուսի փափուկ հյուսվածքներում»,- ասել է բժիշկը:

Գագիկ Մանուկյանի խոսքով` վիրահատությունը լավ է անցել, հիվանդի վիճակը բավարար է: Պարույր Հայրիկյանը մի քանի ժամից լրիվ կարթանա, ցավեր չունի, արյան ճնշումը, գիտակցությունը նորմալ է:

Գագիկ Մանուկյանը նշել է, որ Հայրիկյանը  կմնա վերակենդանացման բաժանմունքում` վերահսկողության տակ, իսկ երկու-երեք օր հետո կտեղափոխվի ընդհանուր բաժանմունք:

Երեկ Տպագրիչների 9 հասցում  ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: 

Թողնել պատասխան

Back to top button