Քաղաքական

Հայրիկյանը սպասվածից ավելի արագ է վերականգնվում, ասել է Տիգրան Սարգսյանը

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Պարույր Հայրիկյանը վիրահատությունից հետո շատ ավելի արագ է վերականգնվում,  քան՝ սպասփում էր, բավականին լավ տրամադրություն ունի, նույնիսկ կատակներ է արել, ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԻՄ առաջնորդի հետ հանդիպումից հետո։

Նա նշեց, որ Հայրիկյանը երբ պատրաստ լինի նախընտրական գործընթացներին ներգրավվելուն իր որոշումը կհայտնի՝ դիմե՞լ ՍԴ ընտրությունները հետաձգելու համար, թե՞ ոչ։

Վարչապետն ասաց, որ որեւէ վարկած չի բացառվում, իսկ ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքին, ապա բոլոր թեկնածուները փոխել են իրենց ծրագրերը եւ հետաձգել բոլոր հանդիպումները։
«Արվելու է ամեն ինչ, որպեսզի հավասար հնարավորություններ ստեղծվեն բոլոր թեկնածուների համար»,- ասաց վարչապետը։

Թողնել պատասխան

Back to top button