Քաղաքական

Հայաստանում ՄԹ դեսպանը մաղթում է Պարույր Հայրիկյանին շուտափույթ ապաքինում

Հայաստանում ՄԹ դեսպան Ջոնաթան Էյվսը մաղթում է Պարույր Հայրիկյանին շուտափույթ ապաքինում: «Ինչպես բոլորը այնպես էլ ես ցնցված եմ Պարույր Հայրիկյանի հետ կատարված դեպքից: Հանգամանքների բերումով, երեկ դեպքից ժամեր առաջ ես հանդիպել եմ պարոն Հայրիկյանին ու քննարկել նախընտրական հարցեր: Չէի էլ կարող պատկերացնել, որ նրա վրա նման սարսափելի հարձակում կլինի ժամեր հետո: Իմ և Բրիտանական դեսպանատան անունից  հայտնում ենք մեր կարեկցանքը պարոն Հայրիկյանին, նրա ընտանիքին և ընկերներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- իր հաղորդագրության մեջ նշել է Հայաստանում ՄԹ դեսպան Ջոնաթան Էյվսը:

 

Թողնել պատասխան

Back to top button