ԿարևորՔաղաքական

Կհետաձգվեն արդյոք նախագահական ընտրությունները. հարցին ԿԸՀ-ն կանդրադառնա վաղը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը այս պահին կոռեկտ չի համարում որեւէ մեկնաբանություն անել ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի պատճառով փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հնարավոր հետաձգման վերաբերյալ: Նշենք, որ Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։ Մինչեւ քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` քառասուներորդ օրը։ Ենթադրվում է, որ ընտրությունների հետաձգվելը կախված կլինի Պարույր Հայրիկյանի առողջական վիճակից:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button