Միջազգային

Եգիպտոսը հնարավոր է զրկվի ԱՄՆ 1.5 մլրդ դոլար օգնությունից

Արաբական գարնան զարթոնքի ու ծաղկունքի երկրում՝ Եգիպտոսում նոր կրքեր են բորբոքվել, որոնք չեն հանդարտվում, ավելին՝ նոր թափ են ստանում: Բռնկման նոր ալիքը սկսվել է Եգիպտոսի հեղափոխության երկրորդ տարելիցի օրվանից:
Ընդդիմությունը չի վստահում հեղափոխության միջոցով իշխանության եկած իշխանավորներին՝ նրանց անվանելով «Մուբարաքի գործի շարունակողներ եւ դավաճաններ»:
Միջազգային փորձագետների գնահատականով՝ Եգիպտոսում վերջին մի քանի օրերին գործող համակարգը կորցրել է իր լեգիտիմությունը:
Իսկ ահա Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսին այլ կարծիքի է, նա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իր երկրում տեղի ունեցող իրադարձություններն անցողիկ են:
Կորցրել է Մուրսին օրինականությունը թե ոչ, հարց է, բայց և փաստ, որ Արևմուտքից խիստ գնահատականներ են հնչում, նաև՝ գործնական քայլերի տեսքով:
Ամերիկացի հանրապետական և դեմոկրատ քաղաքական գործիչները դժգոհություն են հայտնել Մուրսիի վարած քաղաքականությունից  և առաջարկել են կրճատել տրամադրվող օգնության չափը:
Այսպիսով՝ Միացյալ Նահանգները քննարկում է Մոհամադ Մուրսիին, այն է՝  գործող համակարգին ֆինանսական օգնությունից զրկելու հարցը, և պահանջում մինչեւ նոր օգնության հերթական չափի հաստատումն ու տրամադրումը վերլուծության ենթարկել  վեջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները և հասկանալ Մուրսիի որդեգրած քաղաքական կուրսի փոփոխությունների պատճառները:
«Նա հարում է «Մահմեդական եղբայրների» գաղափաներին, որոնք դեմ են  ժողովրդավարական արժեքներին»,- ասել է հանրապետական Ֆրանկ Վուլֆը:

Թողնել պատասխան

Back to top button