Քաղաքական

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը դատապարտում է

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը  դատապարտել  է  նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի  դեմ կատարված  մահափորձը։

«Ես ցնցված և վշտացած եմ այս ականավոր քաղաքական գործչի և նախագահի թեկնածուի դեմ կատարված մահափորձով: Խիստ դատապարտում եմ բռնության այս դրսևորումը, որը տեղի ունեցավ Հայաստանի համար այդքան վճռորոշ ժամանակահատվածում` նախագահական ընտրություններին ընդառաջ: Հավատացած եմ, որ բոլոր քայլերը կձեռնարկվեն, որպեսզի կատարվի այս միջադեպի անհապաղ հետաքննություն և հույս եմ հայտնում, որ այս  դեպքը  ստվեր չի գցի  Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների գործընթացի վրա»,- նշեզ է դեսպան Սորոկինը:

Թողնել պատասխան

Back to top button