Քաղաքական

«Ազատ դեմոկրատները» դատապարտում է Հայրիկյանի դեմ մահափորձը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դատապարտել է ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը։
Կուսակցության տարածած հայտարարության մեջ նշված է, որ մահափորձն «ուղղված էր առաջին հերթին Հայաստանի պետականության դեմ, և մարտահրավեր էր բոլոր այն ուժերին, ովքեր պայքարում են Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար: Պատահական չէ, որ մահափորձ կատարվեց հենց այն մարդու նկատմամբ, ով կանգնած է Հայաստանի անկախացման և ժողովրավարացման ակունքներում»:

Կուսակցությունը իրավապահ մարմիններից պահանջում է գործի արդարացի և արագ քննություն՝ ակնկալելով, որ շատ կարճ ժամանակում այս հանցագործության մեղավորները և պատասխանատուները կբացահայտվեն և խստագույնս կկրեն իրենց պատիժը։

 

Թողնել պատասխան

Back to top button